Հղիությունը շաբաթներով՝ ըստ ամիսների
Հղիություն. 3-րդ ամիս
Հղիության 9-րդ շաբաթ (մանկաբարձական` 11-րդ շաբաթ)
Այս շաբաթը նշանավորվում է սաղմնային շրջանի ավարտով. ապագա երեխան կոչվում է պտուղ: Այժմ, ընդհուպ մինչև 20-րդ շաբաթը, տեղի կունենա նրա հասակի աճ: Ավելանում են արյունատար անոթների քանակն ընկերքում, որպեսզի բավարարի ձեր երեխայի աճող ախորժակը:
Ականջիկներն աստիճանաբար պարանոցից շարժվում են իրենց տեղը՝ գլխի կողմնամասերը, ուր և պետք է լինեն: Փոքրիկ օրգանիզմի ներսում ձևավորվում են ներքին օրգանները: Աղիների մի մասը դեռ ընկնում է պորտալարին (այս խնդիրը կլուծվի զարգացման հաջորդ շաբաթում): Սկսում են աշխատել աղիները: Իհարկե, դեռ մարսելու ոչինչ չկա, սակայն հետագայում նրանցով դուրս կնետվեն մեռած բջիջները և ամնիոտիկ ջրերը: Գլխիկը կազմում է ողջ մարմնի կեսը: Այս ամենն այն պատճառով է, որ արագորեն զարգանում է երեխայի ուղեղը: Այս շաբաթ սկզբնավորվում են սեռական օրգանները: Հղիության տասներորդ շաբաթն իրենից ներկայացնում է բեկումնային շաբաթ, տասնմեկերորդ շաբաթից արդեն սաղմը կոչվում է պտուղ:
Պտղի սիրտը ձևավորված է, և ունի երկու նախասիրտ ու երկու փորոք: Պտղի շարժունությունն օրինական բնույթ է կրում, միջինում կազմում է երեք շարժում` տաս րոպեում: Պտղի մակուղեղը սկսում է արտադրել աճի հորմոն, մակերիկամները՝ ադրենոկորտիկոտրոպ հորմոն (АКТГ):
Պտղի դեմքը լավ ձևավորված է, աչքերը գրեթե ամբողջությամբ զարգացած են: Պտուղն իր մատիկներով կարող է բռունցք անել: Կոպերի տակ ավարտվում է աչքերի զարգացումը, հայտնվում է եղջերաթաղանթը:
Ձևավորվում են ձայնային կապերը: Զարգանում է հոտառությունը:
Գլխուղեղի երկու կիսագնդերն էլ ձևավորված են և զարգանում է ուղեղիկը:
Երիկամներով զտվում է արյունը, չնայած նրան, որ պլացենտան միակ օրգանն է, որ ունակ է պահպանել ներքին քիմիական հավասարակշռությունը: Փոքրիկը ձգվում է, և նրա ձեռքերն ու ոտքերը կարող են մի քանի վայրկյան մնալ այդ վիճակում: Ի հայտ է գալիս բռնվելու ռեֆլեքսը: Փոքրիկի ափիկներն արդեն կարող են փորձել շոշափել:
Նա ունակ է ամբողջությամբ շուռ գալ և երկու վայրկյանում փոխել դիրքը: Դրա համար նա օգտագործում է ոտքերի շարժումները, ինչը հետագայում քայլելու հոյակապ նախատիպն է:
Պտղի երկարությունը և քաշը
Երկարությունը կազմում է 55 մմ
Քաշը՝ մոտ 7 գրամ
Դուք ինքներդ
Դուք անցնում եք առաջին ուլտրաձայնային ստուգումը: Նա գոյություն ունի... Դուք նրան առաջին անգամ «տեսաք»: Իսկական բացահայտո՛ւմ...
Տեղի է ունենում անտեսանելի հեղափոխություն՝ պլացենտան գրավել է կանաչ մարմնի պրոգեսթերոնի և էսթրոգեների արտադրման ճեպաղեկույցը:
Առաջվա նման հրատապ են առողջ ապրելակերպի խորհուրդները. Չ՞է որ այս շրջանում փոքրիկի մոտ տեղի է ունենում գլխուղեղի զարգացում, և ալկոհոլի, նիկոտինի, քիմիական նյութերի վատ ազդեցությունը կարող են այս կարևորագույն օրգանի արատների պատճառ դառնալ:
Հղիության 10-րդ շաբաթ (մանկաբարձական` 12-րդ շաբաթ)
Պտղի հասակն արագորեն աճում է, այն վերջին շաբաթներին կրկնապատկվել է: Դեմքը մարդկային գծեր է ձեռք բերել: Չնայած որ օրգանիզմի բոլոր հիմքերն արդեն գցված են, մնում են մի քանի եզրափակիչ քայլեր: Զարգանում են ձեռքի և ոտքի եղունգները: Մկանային համակարգն արդեն բավականին զարգացած է, սակայն շարժումներն անզգույշ են, քանի դեռ ազդակները գնում են ողնուղեղ, քանի որ գլխուղեղը դեռ այդքան զարգացած չէ: Աղիներն արդեն որովայնի խոռոչից դուրս չեն: Պտուղն արդեն բացում է բերանը: Դա արդեն գլխուղեղի և բերանի շրջանի նյարդային համակարգի կապն է ցույց տալիս:
Նաև ռեֆլեքսային են դեմքը, ոտքերը, ձեռքի և ոտքի մատերը: Դա տեղի է ունենում այս շրջաններում հատուկ ըկալիչների առկայության պարագայում, որոնք թրթռոցի հանդեպ զգայուն են: Ձևավորվել են էպիդերմիսի բոլոր շերտերը: Այն դեպքում, երբ ներքին շերտերը շարունակում են նոր բջիջներ արտադրել, արտաքին շերտի մեռած բջիջները պոկվում են և տարալուծվում ամնիոտիկ հեղուկում: Մաշկի տակ կուտակված բջիջներից ձևավորվում են աղվամազերը: Դրանք փափուկ և անգույն են: Դա առաջին հերթին լինում են վերին շրթունքի, կզակի, հոնքերի շրջանում և թարթիչները: Պտուղն արդեն բավականին նման է մարդու, չնայած գլուխը մարմնի համեմատած մեծ է, իսկ ձևավորված վերջույթները դեռ փոքր են: Դուք կնկատեք, որ հղիության առաջին շաբաթի անհարմար զգացողությունն աստիճանաբար անհետանում է: Ժամանակն է հաճախել կանանց առաջին խորհրդատվությանը, եթե դուք դեռ դա չեք արել:
Փոքրիկը մեծանում է: Ժամանակ առ ժամանակ նրան կարելի է գտնել անսովոր զբաղմունքով՝ մատը ծծելուց: Արթմնի ժամանակ փոքրիկն ակտիվորեն մարզում է մկանային համակարգը՝ շրջում է գլուխը, շարժում է ոտքի և ձեռքի մատիկները, բացում և փակում է բերանը: Եթե արտաքին աշխարհը սկսում է նրան անհանգստացնել սուր ձայներով, երեխան փորձում է ձեռքերով փակել ականջները (նա լսում է) և փորձում է աչքերին ընկնող լույսից ծածկվել ափիկով (նա տեսնում է): Եթե կպնեք նրա ափիկին այն բռունցք կսարքի: Այս ամենը վեստիբուլյար համակարգի ձևավորման շնորհիվ է, որն օգնում է տարածության մեջ ուղղություն գտնել:
Ներքին օրգանները ձևավորվել են, շատերն արդեն գործում են, այդ իսկ պատճառով պտուղն ավելի քիչ է ենթակա վարակների:
Ձևավորվել են կոպերը, այժմ նրանք ծածկում են աչիկները:
Ի հայտ եկան ականջաբլթակները:
Ամբողջությամբ ձևավորվեցին վերջույթները և մատերը:
Մատիկների վրա աճում են եղունգները:
Դոփլերի միջոցով դուք կարող եք լսել փոքրիկի սրտի զարկը, դա այնքան հաճելի է:
Զարգանում են մկանները, այս իսկ պատճառով պտուղն ավեի շատ է շարժվում:
Աշխատում է բերանի մկանային համակարգը, նա շարժում է շուրթերը, բացում և փակում աչիկները: Նա կարող է ծծել և կուլ տալ հեղուկը, որը նրան շրջապատում է: Կարող է միզել:
Ականջները հստակ երևում են:
Ձեռքերի և ոտքերի մատիկներն ամբողջությամբ ձևավորվել են:
Պտղի երկարությունը և քաշը
Երկարությունը` գագաթից սրբոսկր, կազմում է 70-90 մմ
Քաշը՝ 14-15 գր
Դուք ինքներդ
Ձեր նյութափոխանակությունն ավելի կայուն է դառնում: Հղիության սկզբնական շրջանի մի քանի անհարմարություններ մեղմանում են (քնկոտություն, սրտխառնոց, ուժեղ թքարտադրություն): Մի քանի օրից դրանք լիովին կանհետանան:
Հղիության 11-12-րդ շաբաթ (մանկաբարձական` 13-14-րդ շաբաթ)
Փոքրիկը մեծացել է և 28 գրամ է:
Աչիկները բացվում են միայն չորս ամիս հետո: Եթե նրա ձեռքերն արդեն բավականին երկար են, ապա նա կսկսի ծծել բութ մատը: Բայց «ծծել» մի քիչ չափազանցված է, երեխան այժմ միայն մատը բերանն է դնում: Կարևոր նորություն՝ բոլոր քսան ատամները, իսկ ավելի ճիշտ դրանց սաղմերը ձևավորվել են և սպասում են լույս աշխարհ գալուն:
Սկսում է հյուսվածք ձևավորվել, որից կսկզբնավորվեն երեխայի ոսկրերը` հատկապես գլխի և վերջույթների: Մի քանի շաբաթից ձեր երեխան կսկսի մեծի պես շարժվել: Նրա կուրծքը շնչելիս կսկսի բարձրանալ, անգամ կարող է մի փոքր ջուր կուլ տալ: Ենթաստամոքսային գեղձը սկսում է ինսուլին արտադրել: Երեխայի սնուցման գործում հիմնական դերն այժմ պլացենտայինն է: Հաջորդ ամսում կարևոր նշանակություն կունենան պտղի շուրջը գնտվող ջրերը: 13-րդ շաբաթում պլացենտան լավ զարգացած է և պատրաստ է ընդունել պրոգեսթերոն և էսթրիոլ հորմոնների արտադրությունը, որոնք կարևոր նշանակություն ունեն հղիության զարգացման հարցում: Պլացենտան մոտ 30 գրամ է: Վերևում, ձախ կողմով անցնում է պորտալարը: Մեմբրանը կազմված է երկու շերտից, որոնք սերտաճած են՝ ամնիոն և խորիոն: Փոքրիկը ևս մեկ ռեֆլեքս է ձեռք բերել, որին հետագայում արագ կսովորի՝ ծծելը:
Ուղեղը և մկանները բավականին զարգացած են, և նա շրջում է գլուխը, շարժում է ձեռքերը, այնպես որ մատիկները կպնում են բերանիկին: Հաճախ ուլտրաձայնն այս շրջանում ցույց է տալիս, որ փոքրիկը մատն է ծծում:
Մինչ այս պահը ձեր երեխայի սեռն անհայտ էր: Սակայն այս շաբաթ տղայի սեռական հանգույցից ձևավորվում է առնանդամը, աղջիկների մոտ այն թույլ է արտահայտված, ավելի ներքևից ձևավորում է հեշտոցը: Տղայի մոտ սկսում է ծածկլվել ուռոգենիտալ ճեղքը: Աղջիկների մոտ այն բաց է մնում և նրա շուրջը ձևավորվում են մեծ և փոքր շուրթերը: Ձեր ապագա փոքրիկն ավելի է նման մարդու՝ չնայած գլխի մեծությանը: Քանի որ գրեթե բոլոր օրգանները ձևավորված են և գործում են, ապա վտանգավոր ազդեցությունը պակասել է:
Պտղի երկարությունը և քաշը
Երկարությունը՝ 10,5 սմ
Քաշը՝ 28,3 գր
Դուք ինքներդ
Արգանդը 13 սմ բարձրություն և 10 սմ լայնություն ունի:
Այն բարձրանում է դեպի որովայնի խոռոչ և տեղակայվում է որովայնի պատի ետևում:
Ամեն օր արգանդն ավելի փափուկ և առաձգական է դառնում: Ձեզ մոտ կարող է արտադրություն լինել, սակայն եթե այն ունի վատ հոտ և դեղնավուն երանգ, ապա դիմեք բժշկի:
Հղիության 12-րդ շաբաթ (մանկաբարձական` 14-րդ շաբաթ)
Շարունակվում է ձեր երեխայի դեմքի ձևավորումը: Ահա արդեն գծվում են քթիկը, այտերը: Ականջները պարանոցից շարժվում են իրենց հատկացված տեղերը: Աչիկներն արդեն այդքան հեռու չեն իրարից: Այս շաբաթվա հիմնական ձեռքբերումը լանուգոյի հայտնվելն է, որը կրկնում է մաշկի միկրոսկոպիկ պատկերը: Մատիկների վրա այս պատկերը (մատնահետք) կլինի մարդու փորձադրոշմը: Համարվում է, որ լանուգոն ունի պաշտպանող ֆունկցիա: Դեռևս մոր արգանդում լանուգոյին փոխարինող ավելի հաստ և կոշտ մազեր կաճեն, որոնցով էլ ձեր երեխան կծնվի:
Այս շաբաթը ներքին օրգանների համար շատ կարևոր է: Վահանաձև գեղձը բավականին ձևավորվել է, որպեսզի հորմոն արտադրի: Աղջիների մոտ ձվարանները որովայնի խոռոչից իջնում են կոնք-ազդրային հատված:
Երեխայի մոտ արդեն ձևավորվել է դեմքը, աչիկները դեռ կոպերով փակված են: Բացի լանուգոյից նկատվում են նաև հոնքերը: Անգամ գլխի վրա արդեն իսկ կա մազածածկույթի մի փոքրիկ նշան:
Փոքրիկն արդեն միզում է, ու դա անում է հենց ամնիոտիկ հեղուկի մեջ: Նաև նա կարող է փորձել «շնչել» թոքերի ամնիոտիկ հեղուկով: Ընդհանուր առմամբ ամնիոտիկ հեղուկը զարմանալի երևույթ է: Այն ամեն երեք ժամը մեկ ամբողջությամբ վերականգնվում է: Մենք գիտենք, որ այն մասամբ կազմված է երեխայի մեզից, սակայն որտեղ է այն ստեղծվում և որտեղից է վերցվում, ոչ-ոք հաստատ չգիտի:
Քաշը մոտավորապես 90-100 գր է:
Ի հայտ է գալիս ևս մեկ ռեֆլեքս՝ կուլ տալը: Գրեթե ողջ մարմինը արձագանքում է հպմանը: Զգայուն չեն դեռ մեջքը և գանգը:
Փոքրիկը սկսում է թեթևորեն հարվածել բռունցքներով կամ կրունկներով: Շուտով դուք լավ կտարբերեք այս շարժումները, քանի որ հաջորդ շաբաթում ձեր երեխայի չափերը կեռապատկվեն:
Չնայած նրա դիմագծերն ամբողջությամբ ձևավորված չեն, իսկ ֆունկցիաների մեծ մասը կատարյալ չէ, նա արդեն այն փոքրիկի պատկերն է, որին դուք կես տարուց կհանդիպեք:
Դուք ինքներդ
Անսպասելիորեն ձեր քաշը 1,5-2 կգ սովորականից ավելանում է: Այդ հարցում մի մեղադրեք փոքրիկին, որն ընդամենը 50 գր է: Հիշեցնենք՝ դա արյան ծավալի մեծացման արդյունք է: Պտղի և պլացենտայի զարգացումը մոր օրգանիզմից 800 մլ-ով ավելի արյուն է պահանջում (հղիության վերջում արյան ծավալը 40% ավելին է լինում սկզբնականից): Այս նոր արյունն ավելի հարուստ է ջուր, հանքային աղեր, շաքար, սպիտակուցներ, ճարպեր, հորմոններ և վիտամիններ պարունակող պլազմայով, քան արյան գնդիկավոր տարրերով: Ձեր փոքրիկի չի հրաժարվում օգտվել բոլոր այս սնուցող տարրերից, որոնք անհրաժեշտ են աճի և զարգացման համար: Սակայն պետք չէ կարծել, որ նա անտեսում է էրիթրոցիտները: Այն ևս անհրաժեշտ է, չէ որ հենց կարմիր գնդիկներն են թթվածին տալիս նրան: Փորձեք շատացնել ջրի քանակը, քան դուք սովորաբար խմում էիք: Քիչ հեղուկի դեպքում մեզը կարող է գրգռել միզուղիները, ինչը հաճախ վարակի պատճառ է դառնում (ապագա մայրերի 6%-ը տառապում է այս օրգանների բորբոքումներից, այն դեպքում երբ սովորաբար դրանք նկատվում են 2%-ի մոտ):
Առաջին ուլտրաձայնային հետազոտությունը
Սովորաբար անցկացվում է հղիության 10-րդ շաբաթում (12-13 դաշտանի բացակայության դեպքում), այսինքն` 2,5 ամսեկանում:
Նշվում է, որ պտուղը ողջ է (սրտի զարկը կա), ունի գլուխ, ողնաշարի և ողնուղեղի սաղմերը կան, վերին և ստորին վերջույթները տեղակայված են դեմքի առջևում, ունի ուս, թև և դաստակ, ստորին վերջույթներն ունեն ազդր, սրունք և ոտնաթաթ, ձեռքերն ու ոտքերն էլ շարժվում են:
Ի՞նչ է այս բացահայտում:
Ճշգրտում է ձեր փոքրիկի տարիքը (երեք օրվա անճշտությամբ), ինչը թույլ է տալիս ճշտել ծննդաբերության մոտավոր ժամանակը: Դրա որոշման համար օգտագորժվում են մի քանի ապացույցներ:
-
Մարմնի երկարությունը գլխից մինչև պոչուկ. եթե այն մոտ 5,8 սմ է, ապա ձեզ մոտ տաս շաբաթական հղիություն է, եթե 6,2 սմ է, ապա` տասնմեկ շաբաթական:
-
Քունքից քունք տրամագիծը, եթե այն մոտ 1,8 սմ է, ապա տաս շաբաթական հղիություն է, եթե 2,2՝ տասնմեկ շաբաթական:
-
Ազդրի երկարությունը, եթե այն 0,5 սմ է, ապա` տաս, եթե 7 սմ` ապա տասնմեկ շաբաթական
Եվս մեկ կարևոր չափում, ծոծրակային ոսկրի հաստությունը, որը թույլ է տալիս բացահայտել Դաունի հիվանդությունը (տրիսոմի 21), այն չպեստք է գերազանցի երեք միլիմետրը: Հակառակ դեպքում խորհուրդ է տրվում անցկացնել ամնիոտիկ հեղուկի պունկցիա, որպեսզի հաստատվի կամ ժխտվի այս կասկածը: Ուլտրաձայնային հետազոտությունը մոտ 60% դեպքերում այս հիվանդությունը հայտնաբերում է:
Ուլտրաձայնային հետազոտությունը թույլ է տալիս բացահայտել արգանդին կպած զիգոտների քանակը, եթե դրանք մի քանիսն են, ապա խոսքը բազմապտուղ հղիության մասին է: Երկու էմբրիոնի առկայության դեպքում կարելի է իմանալ միաբջիջ է, թե` երկբջիջ, այսինքն` մեկ ձվաբջջից են նրանք զարգանում, թե երկու:
Որոշվում է սրտի զարկի հաճախականությունը` մոտավորապես 160 զարկ րոպեում:
Արյան երեք գործոնների վերլուծություն
Բոլոր կանանց խորհուրդ է տրվում այս վերլուծությունը կատարել անկախ նրանց տարիքից` հղիության 12-ից մինչև 15 շաբաթների ընթացքում: Եթե դուք չեք համաձայնվում այս վերլուծությանը, դուք պետք է հետազոտությունից հրաժարվելու դիմում ստորագրեք, որպեսզի պատասխանատվությունը հանեք բժշկից` հիվանդ երեխայի ծնվելու դեպքում:
Վերլուծության արդյունքները պատրաստ են տաս օրից և անմիջապես ուղարկվում են բժշկին: Հետազոտության արժեքը փոխհատուցվում է բժշկական ապահովագրական ընկերության կողմից:
Ի՞նչ է այն բացահայտում:
Կենսաբանները նկատել են, որ որոշ քրոմոսոմային անոմալիաներ՝ անկանոնություններ, մասնավորապես տրիսոմիան, հաճախ ուղեկցվում են փոփոխված հորմոնալ ֆոնով: Օրինակ` ալֆա-պրոտեինը պտղի զարգացմանը զուգահեռ պետք է ակտիվորեն նվազի: Եթե արյան մեջ նրա քանակն ավելանում է ապա դա անոմալիայի կասկած է առաջացնում: Ինչպես նաև հանարավոր է արյան մեջ քորիոնիկ գոնադոտրոպինի (ХГЧ) և էստրիոլի պարունակության փոփոխություն:
Ալֆա-պրոտեինի և էստրիոլի նվազումը քորիոնիկ գոնադոտրոպինի աճի հետ զուգընթաց ցույց է տալիս տրիսոմիա 21:
Բժիշկը ձեզ կբացատրի, որ ստացված արդյունքն ախտորոշում չէ: Սակայն այն որոշում է ռիսկի չափը: Այդ իսկ պատճառով ձեզ ևս մեկ ուլտրաձայնային հետազոտության խորհուրդ կտան:
Օբյեկտիվ պատկերը կազմված է ցուցիչների ամբողջությունից՝ մոր տարիքը, նրա ժառանգականությունը, ծխելու սովորությունը, քաշը և այլն: եթե ռիսկի աստիճանը մեծ է, ապա վերլուծությունը բացահայտում է անկանոնության միայն կասկածը: Դա չի նշանակում, որ ձեր երեխան պարտադիր անոմալիա պետք է ունենա:
Այս հետազոտությունների միայն 4%-ն է տալիս արդյունք, որն ավելի մանրակրկիտ հետազոտության կարիք ունի՝ ամնիոտիկ հեղուկի պունկցիա:
Ամնիոտիկ հեղուկի պունկցիա 13-ից 15 շաբաթների մեջտեղում
Բժիշկը ձեզ բացատրում է, որ դուք իրավունք ունեք հրաժարվել այս հետազոտությունից: Տարբեր հետազոտությունները, որոնք սիստեմատիկորեն առաջարկվում են կանանց, պարտադիր չեն բոլոր հղիների համար:
Բնական է, որ դուք կտատանվեք` պունկցիայի որոշում կայացնելուց առաջ, քանի որ այս անալիզը կարող է վիժում առաջացնել (200-ից 1-ը): Պունկցիայի արդյունքները հայտնի կլինեն միայն այն կատարելուց երեք շաբաթ անց:
Ապահովագրական ընկերությունն ամբողջությամբ կվճարի հետազոտության արժեքը, եթե դուք 38 տարեկանից մեծ եք, կամ տրիսոմիա 21 են կասկածում:
Ի՞նչ է այն բացահայտում:
Այս հետազոտությհունը կատարվում է ուլտրաձայնային հետազոտությանը զուգահեռ, որպեսզի հստակորեն որոշվի երեխայի և պլացենտայի տեղը:
Ասեղի օգնությամբ, որը տարվում է մինչև արգանդ, վերցվում է մի քանի սմ³ ամնիոտիկ հեղուկ (ցավն արյան անալիզի ցավից շատ չէ): Ամնիոտիկ հեղուկից վերցվում են բջիջներ`, ապագա երեխայից անջատված էպիդերմիսի, մեզի բջիջներ և այլն: Բջիջներն աճեցվում են և հնարավոր է լինում հաստատել երեխայի կարիոտիպը: Այն իրենից ներկայացնում է քրոմոսոմների լուսանկար, որը թույլ է տալիս հետազոտել դրանց զույգերը և չափերը:
Նորմալը պարունակում է 46 քրոմոսոմ` 23 զույգերով: Եթե այն 47-ն է, ապա առկա է տրոսոմիա 21-ը: 21-րդ զույգում երեք քրոմոսոմ կա: Այստեղից էլ այս արատի անվանումը:
Աճն ինտենսիվ շարունակվում է և պտղի չափը հասնում է 9 սմ-ի: Մատիկների վրա հայտնվում են եղունգները, գլուխն ուղղվում է, և որոշվում է պարանոցը: Աչքերը ծածկվում են զարգացող կոպերի շնորհիվ: Երրորդ ամսվա երկրորդ կեսին ձևավորվում են սեռական օրգանները:
Փոքրիկ պտղի մոտ ձևավորվում է վահանաձև գեղձը, իսկ նրա ֆունկցիան՝ այսինքն հորմոնի արտադրությունը, նկատվում է արդեն երեքամսյա պտղի մոտ: Այս շրջանում նրա բջիջներում յոդ է կուտակվում: Երրորդ ամսվա ընթացքում պտղի լեզվին տեղադրվում են համի ընկալիչները:
Պտղի երկարությունն արդեն 10-13 սմ է,
Երրորդ ամսից սկսվում է պտղային ժամանակաշրջանը, որը տևում է մինչև լույս աշխարհ գալը: Այժմ նրան էմբրիոն ասելն անհարմար է, այս ժամանակահատվածից խոսքը պտղի մասին է: Պտղային շրջանի սկիզբը նշանավորվում է պլացենտայի ձևավորումով: Որպես կանոն, այն տեղակայվում է արգանդի դիմացի կամ ետևի պատին, երբեմն` նրա հատակի շրջանում:
Պլացենտայի մայրական մակերևույթը կպած է արգանդի պատին: Այն կոպիտ է, կարմրամոխրագույն, սակայն հղիության ոչ ցանկալի ընթացքի ժամանակ այն կարող է գույնը փոխել: Մայրական մեկերևույթի կողմից պլացենտայի ողջ ծավալը բաժանվում է 12-20 շերտի: Պլացենտայի պտղին ուղղված մակերևույթը կոչվում է պտղային, որը ծածկված է ջրային թաղանթով՝ ամնիոնով: Պլացենտան լցված է հեղուկով, ինչը պաշտպանում է պտղին` չորանալուց, վնասվելուց և այլն: Ամնիոնի միջով անցնում են մեծ արյունատար անոթները: Պաթոլոգիայի դեպքում ամնիոնի գույնը կարող է փոխվել: Պլացենտան ինքնատիպ խոչընդոտ է մոր և պտղի միջև, կարելի է ասել «մաքսատուն» է: Բազմաթիվ բաներ անցնում են, սակայն որոշներին արգելում է: Այստեղ մի ամբողջ համակարգ է աշխատում: Մոր արյան մեջ պարունակվող բոլոր սնուցող նյութերը և թթվածինը պտղի արյան ճանապարհին,`հանդիպելով պլացենտային, պետք է հաղթահարեն այն: Պտղի արյունից մոր արյան մեջ են անցնում նյութափոխանակության արգասիքները, ինչով էլ բացատրվում է պլացենտայի շնչառական, սնուցող, բաժանող օրգան լինելը:
Պտղի այս ժամանակահատվածին բնորոշ է երեխայի գլխի և մարնմի երկարության համապատասխանություն: Երրորդ ամսվա սկզբին գլուխը մեծ է՝ նրա հասակի կեսի չափ:
Երրորդ ամսվա վերջին պտղի դեմքը նման է մարդու դեմքի, ականջներն իրենց նորմալ տեղն են զբաղեցնում: Արտաքին սեռական օրգաններով հեշտ է որոշել տղա է, թե՝ աղջիկ: Ի հայտ է գալիս մկանային ակտիվությունը, սակայն պտղի թույլ շարժումները մոր համար դեռ աննկատ են:
Երրորդ ամսում ներարգանդային կյանքի պտղի մաշկը թափանցիկ, վարդագույն է, աղվամազերը դեռ չեն հայտնվել, դրանք դեռ կուտակվում են: Ենթամաշկային ճարպային բջջանյութը դեռ չկա, այդ իսկ պատճառով մաշկի տակ երևում են արյունատար անոթները և մկանները, պտուղը կնճռածածկ և կարմիր է:
|
Կարդացեք նաև
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
- Ժողովրդական դեղամիջոցներ
- Հղիություն. 4-րդ ամիս
- Հղիություն. 7-րդ ամիս
- Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
- «Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
- Հղիություն. 6-րդ ամիս
- Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
- Ամուսնական առաջին գիշերը
- Ընկերության մասին
- Ինչպես ազատվել անցանկալի մազերից
- Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
- Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
- Դդում
- Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
- Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
- Սեռական գրգռում
- Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
- Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
- Չիչխանի օգտակար հատկությունները
- Հղիություն. 1-ին ամիս
- Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
- Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
- Դիմակներ` մազերի համար
- Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
- Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Ընտրություն ըստ հորոսկոպի
- Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
- Հղիությունը և նախապատրաստվելը դրան
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
- Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
- Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
- Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
- Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
- Էկզեմայի տեսակները և բուժումը
- ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
- Իրիդիոսքրինինգ
- Գամմա-դանակը նշտարի փոխարեն